Լատվիայում երկնաքար է ընկել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 22, 2013 10:16
Լատվիայի աստղաբանության կենտրոնի մասնագետները հայտնել են, որ չորեքշաբթի, փետրվարի 20-ին, կեսգիշերին Ռիգայի ծոց երկնաքար է ընկել: Ականատեսների խոսքով, երկնաքարի անկումն ուղեկցվում էր կապույտ գույնով ու աղմուկով: Անկումից հետո այն այրվել է ու փշուր-փշուր եղել: Կենտրոնի մասնագետները դեռևս դժվարանում են ասել, թե ինչ չափսերի էր երկնաքարը, սակայն ենթադրում են, որ այն մեծ էր: Երկնաքարի անկումը տեսանելի է եղել երկրի կենտրոնական մասից, ինչպես նաև` հանրապետության հարավում գտնվող Զեմգալից: Այն տեսել են նաև Ֆինլանդիայում. այնտեղ նույնիսկ համալսարանական աստղադիտակը գրանցել է երկնային մարմինը:






Facebook
Tweet This
Email This Post
