ԱՄՆ-ի կենտրոնում “հարյուրամյակի փոթորիկ” է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 22, 2013 10:01
Ամերիկայի կենտրոնական նահանգներում ձյան տեղումներ են, ամենուժեղը վերջին 100 տարվա մեջ: Քանզաս ու Միսսուրի նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Իրավապահները քաղաքացիներին հորդորում են դուրս չգալ տներից առանց ծայրահեղ անհրաժեշտության: Ներկա դրությամբ արդեն 2 զոհ կա. մի վարորդ է Նեբրասկայում զոհվել, իսկ մեկ մեկն էլ` Օկլահոմայում:
Ընդհանուր առմամբ, ձյան տեղումների գոտում 60 մլն մարդ է հայտնվել:
Քանզասի միջազգային օդանավակայանում հետաձգվել են թռիչքների 90%-ը: Որոշ շրջաններում էլ սառցե անձրև է տեղացել: Փրկարար Բիլլ Ռինգի խոսքով, ներկա պահին ՃՏՊ-ների վտանգը մեծացել է 4 անգամ:
Օդերևութաբանների տվյալներով, որոշ շրջաններում տեղումները գերազանցում են 45 սմ-ն: Նրանց խոսքով, կենտրոնական նահանգներում նման բան չէր եղել 1912-ից հետո:






Facebook
Tweet This
Email This Post
