“Ա՜խ, մայրի՛կ ջան”. Արտո Թունչբոյաջյան (տեսահոլովակ)

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 22, 2013 9:28

UNESCO-ն 2000թ.-ից իվեր փետրվարի 21-ը հայտարարել է “Մայրենի լեզվի միջազգային օր”:Այս օրվա կապակցությամբ թուրքական “Bianet” էլեկտրոնային թերթում տեղ են գտել տարբեր լեզուներով խոսող մադկանց վերաբերյալ մի թոքրիկ պատմություն:

Այդ անձանց թվին է պատկանում նաև Արտո Թունչբոյաջյանը:

Ստորև ներկայացնում ենք նրա պատմությունը.
“Մանկությանը տարիներին, երբ մայրս տխրում էր,լսում էր մի երգ` “Սարը գելին”-ը:Սարը գելին, լեռների սարը գելին:

Երբ մայրս ծանր հիվանդ էր, ես աշխատում էի “Love is not in your mind” ալբոմի վրա: Այդ ժամանակ ես երգերս նվագում էի փոքրիկ սազի վրա, սակայն արդեն նոր սազ էի պատրաստել տվել: Փոքրիկ սազով վերջին անգամ “Սարը գելին”-ը նվագեցի մորս համար:

Մայրս շատ հավանեց երգը և ասաց. “Քեզնից մի բան եմ խնդրում: Ինձ Ամերիկայում մի՛ թաղեք, տարե՛ք, իմ հողո՛ւմ թաղեք: Գերեզմանիս էլ այդ երգը նվագիր:”

Կարճ ժամանակ անց մայրս մահացավ: Նրան թաղեցինք Թուրքիայում գտնվող Շչշլիի գերեզմանատանը`հորս կողքին: Ես այդ երգի համար նոր բառեր գրեցի: Ե՛վ մորս, և՛ սազիս հրաժեշտ տալու համար անունը “How I can say goodbye to you” դրեցի:
Երբ բոլորը գնացին, մորս համար երգեցի. “Ա՜խ, մայրիկ ջան, շատ սիրեցիր այս երգը: Կյանքիդ մեռնեմ: Լեռների մայրիկ, լեռների մայրիկ, ախ, մայրիկ ջան: Ինչպես քեզ մնաս բարով ասեմ, ա՜խ, մայրիկ ջան, ա՜խ, մայրիկ ջան”:

Այդ օրը ինձ համար մի փուլ ավարտվեց, սակայն մորս համար սկսեց նորը”:

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply