Հաղթահավաք Ազատության հրապարակում Վաղը՝ 17:00-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 21, 2013 17:53

21 փետրվարի 2013թ., Երեւան: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը չայցելեց Ազատության հրապարակ, որտեղ Հանրապետական կուսակցությունը նախատեսում էր անցկացնել իր հաղթանակին նվիրված հանրահավաը, Րաֆֆի Հովհաննիսյանն իր հազարավոր ռահակիցների հետ քայլերթով ուղեւորվեց դեպի Բաղրամյան 26: Նախագահական նստավայրում գործող նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ ողջույնի խոսքերի փոխանակումից հետո նախագահական շրջապատը խնդրեց, որ բոլոր տեսաձայնագրող սարքերն անջատվեն:

Երբ Հովհաննիսյանը լքեց նստավայրը, իր հազարավոր աջակիցները, ովքեր ինքնաբուխ հավաքվել եւ փողոցի երկայնքով շարք էին կազմել, վանկարկում էին «Հա-յաս-տան»: Դիմելով հավաքվածներին՝ Հովհաննիսյանը հայտարարեց, որ հայ ժողովրդի հաղթանակն անկասելի է: Ի մասնավորի` նա նշեց. «Մենք ենք մեր Սահմանադրության, իրավունքների եւ նախագահության տերը»: Վերջում նա ավելացրեց, որ վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում կներկայացնի Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները եւ խնդրեց հավաքվածներին խաղաղ կերպով ցրվել: Չնայած այս կոչին՝ Հովհաննիսյանի կողմնակիցները Բաղրամյան փողոցից քայլերթով իջան դեպի Ազատության հրապարակ, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին՝ ի ցույց դնելու իրենց ընտրական հաղթատոնը ճանաչել տալու վճռականությունը: Հավաքվածների առջեւ ելույթ ունեցան Րաֆֆի Հովհաննիսյանի տիկինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը եւ նրա լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, որոնք միասնության եւ պայքարի կոչ արեցին հանուն օրինականության հաղթանակի:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Դիտվել է 1828 անգամ:
Print Friendly

Leave a Reply