Facebook և Google ընկերությունները մի կողմ դնելով իրենց հակամարտությունը ստեղծել են ընդանուր 15 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով նոր մրցանակ գիտության ոլորտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 23:44

Google-ի և Facebook-ի հիմնադիրները և նրանց կանայք, մի կողմ դնելով երկու ընկերությունների միջև եղած հակամարտությունը, որոշել են ստեղծել նոր մրցանակ գիտության բնագավառում, որի մրցանակային ֆոնդը երկու անգամ գերազանցում է Նոբելյան մրցանակի գումարային ֆոնդին:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և իր կինը Պրիսցիլա Չանը, ինչպես նաև Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինը և նրա կին Էն Վոջինսկին իրենց ուժերը միավորել են «Մրցանակ գիտության ոլորտում առաջընթացի համար» գաղափարի շուրջ, որի մրցանակային ֆոնդը կազմում է 3 միլիոն դոլար:
Նրանց այս գաղափարը փոխանցել է անցած տարի ֆիզիկայի ոլորտում մրցանակ սահմանած ձեռնարկատեր Յուրի Միլները:
Չնայած Google-ի և Facebook-ի միչև լարված հարաբերություններին՝ մրցանակի խորհուրդը կազմված կլինի անձամբ ընկերությունների հիմնադիրներից և նրանց կանանցից:
Ցուկերբերգը France 24-ին հայտնել է, որ այս մրցանակի մի մաս կազմելը իր և իր կնոջ համար մեծ պատիվ է:
Գիտության ոլորտում առաջընթացի համար մրցանակի խորհուրդը կղեկավարի Apple ընկերության ներկայացուցիչ Արթ Լեվինսոնը:
Մրցանակակիրների առաջին խումբը բաղկացած է 11 գիտնականներից, որոնք ստացել են ընդհանուր հաշվով 33 միլիոն դոլար: Ապագայում յուրաքանչյուր տարի հինգ գիտնականներ կստանան մրցանակ:
Վերոնշյալ մրցանակի 3 միլիոն դոլար մրցանակային ֆոնդը 1.1 միլիոն դոլարով ավել է շվեդական Թագավորական ակադեմիայի գիտության ոլորտի Նոբելյան մրցանակի ֆոնդից:
Մրցանակների հանձնման արարողություն տեղի չի ունենա, սակայն ԱՄՆ-ից, Իտալիայից, Ճապոնիայից և Նիդերլանդներից մրցանակներ ստացած անձիք կընտրեն առաջիկա տարվա մրցանակակիրներին, ինչպես 2013թ-ի ընթացքում հարցազրույցների կմասնակցեն:
Այնուհետև յուրաքանչյուր տարվա ընտրված մրցանակակիրները կմիանան մրցանակի անըդհատ աճող թվով ընտրական հանձնաժողովին ապագայում մրցանակակիրներ ընտրելու համար:
Այս մրցանակը կարող է բաժանվել անսահմանափակ թվով մարդկանց միջև՝ ի տարբերություն Նոբելյան մրցանակի, որտեղ մրցանակը կարող է բաժանավել միայն երեք մարդու միջև:

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply