Ռուսաստանում կտուգանեն ամերիկանիզմներ կիրառելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 20:26

ՌԼԴԿ պատգամավորները Պետդումայի քննարկմանն են ներկայացրել ԶԼՄ-ների ու պաշտոնյաների կողմից   փոխառյալ բառերի համար 50 հազար տուգանք սահմանելու օրինագիծը: Բացատրական գրության մեջ ասվում է, որ խորհրդարանականները, հաղորդավարները և լրագորղները պետք է պահպանեն ու պաշտպանեն ռուսաց լեզուն: Նրանց կարծիքով, վարչական իրավախախտումների կոդեքսում պետք է մեկ հոդված էլ ավելանա` ՌԴ պետական լեզվի  նորմերի խախտում: Դրա համար նախատեսվում է 2 000-2,5 հազար ռուբլի, պաշտոնյաներից` 4 000-5 հազար ռուբլի, իրավաբանական անձանցից` 40 000-50 հազար ռուբլի տուգանք: Բացատրական գրության մեջ ասվում է, որ այսօր ոչ մի պատասխանատվություն չկա ռուսաց լեզուն աղավաղելու համար:

”Երիտասարդության շրջանում անգլիցիզմի  և ամերիկանիզմի կիրառումը դժվար է վերահսկել, սակայն, ցավոք, նման օտարաբանություններ սկսել են կիրառել Ռուսաստանի հաղորդավարներն ու տարբեր հեռուստածրագրեր վարողները”,-նշվում է փաստաթղթում:

Մասնավորապես նշվում են` “պերֆորմանս, սեյշն, դիլեր, բուտիկ, մենեջեր, սինգլ, գաջեթ,  բիզնես-լանչ” և շատ ու շատ այլ օտարաբանություններ:

Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply