Բանակը 12-ից հետո. «Ինձ մի հատ կայֆավատ լինող աղջկա համար տվեք»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 21, 2009 13:24

army_girls1Զորամասում խառնաշփոթ է: Մեկը հեռախոսի լիցքավորիչ է ման գալիս, մյուսը տեղ է ման գալիս, որ հեռախոսը դնի լիցքավորման, բայց բոլոր վարդակները զբաղված են: Մեկը լիցքավորման քարտ է փնտրում, մյուսը` քարտ ծախում, մեկը զանգում է ընկերներին կամ տուն, որ լիցքավորման քարտ ուղարկեն, մյուսն ընկեր զինվորին խնդրում է, որ մի 200 դրամ փոխանցի: Բայց նա չի փոխանցում, որովհետև ինքը 12-ից հետո պիտի խոսա: Խնդրելը շարունակվում է, որովհետև ինքն էլ է ուզում 12-ից հետո խոսել:
Քնից առաջ (ատբոյից) նա, ով պիտի 12-ն անց հեռախոսով խոսա, օրապահին կամ հերթապահին զգուշացնում է, որ իրեն արթնացնի: Վա՜յ, եթե հանկարծ չարթնացնեն, առավոտը «թեմա» է լինելու:
Ո՞ւմ հետ են խոսելու ու ինչի՞ հենց 12-ից հետո. սակագնային պլան կա, որով ժամը 12-ից հետո րոպեն 6 դրամ է: Քչերն էին, որ տուն, ընկերուհուն կամ ընկերներին էին զանգում, մեծ մասը բանակից կպցրած աղջկերքին էին զանգում:
Ժամը 12-ը խփեց, վաշտը մի մարդու պես «պադիոմ» է անում, ու որտեղ նայես` հեռախոսով խոսում են: Օրապահն էլ ուշադիր հսկում է, որ հանկարծ սպա գա, արագ զգուշացնի: Բայց վա՜յ օրապահին, եթե հանկարծ սպան նկատած լինի, որ իր գալու մասին զգուշացրել է զինվորներին: Բայց ավելի վա՜յ նրանց, ում հեռախոսով խոսելուց նկատած լինի: Յուրաքանչյուր սպա տարբեր ձևով է վերաբերվում, երբ բացահայտում է հեռախոսով խոսողների: Սպա կար, որ միանգամից տալիս-ջարդում էր հեռախոսը (հիմնականում անում էին բարձրաստիճան սպաները), սպա էլ կար, որ վերցնում էր հեռախոսը, պահում մոտն այնքան, մինչև զինվորը ծանոթ էր խառնում ու հետ ստանում հեռախոսը: Սպա կար, որ ուտացնում էր հեռախոսը տիրոջը, սպա էլ կար, որ կուբախտ էր ուղարկում: Կային սպաներ, որ շան սատակ էին տալիս հեռախոսի տիրոջը: Մի անգամ կորպուսի հրամանատարը մտավ գումարտակ, իսկ զինվորներից մեկը` ադեալի տակ խոսում էր: Զինվորի բախտը ոնց բերեց. կորպուսի հրամանատարն ամեն ծակուծուկ ստուգեց, անցավ տղայի անկողնու մոտով ու չնկատեց:
Աղջիկների 4 դասակարգում կա: Կարգին աղջիկ, կայֆավատ ըլնող աղջիկ, ոչ կույս աղջիկ և պուտանկա: Նախօրոք որևէ աղջկա համարն ուզելուց անպայման պիտի իմանաս, թե որ տեսակից է: Եթե «կարգին աղջիկ» է, ուրեմն չպիտի զանգել: Պուտանկայի հետ խոսելը հետաքրքիր չի: Հիմնականում համար ուզելուց ասում էին. «Ինձ մի հատ կայֆավատ ըլնող աղջկա համար տուր»: «Կայֆավատ լինողն» ավելի ազատ աղջիկներն են, որ անկաշկանդ են հարաբերության մեջ: «Կայֆավատ լինողը» և՛ կույս կարող է լինել, և՛ չլինել:
Յուրաքանչյուր զինվոր կարող է տալ այն աղջկա հեռախոսի համարը, ում գիտի քաղաքացիական կյանքից: Բայց կան զինվորներ, ովքեր մասնագիտացած են և համարների հավաքածու ունեն. ասում ես` աղջկա համար տուր, ծոցագրպանից ցուցակը հանում է ու հարցնում. «Ի՞նչ տիպի աղջիկ ես ուզում»: Նույնիսկ զորամասում աշխատող կանանց համարներն ունեն: Ծառայությունն անվճար է: Աղջիկներ կան, որ ամբողջ զորամասի հետ խոսում են, հետագայում պարզվում է, որ ուրիշ զորամասի տղերքի հետ էլ են խոսում: Հեռախոսային կապը կարող է ավարտվել հանդիպմամբ, կարող է այդպես էլ մնալ հեռախոսային:
Բայց եթե համար ես վերցնում, պարտադիր պետք է հիշես, թե ումից ես վերցրել, ու թե ինչ է ասել աղջկա մասին համար տվողը: Մեկը մի աղջկա համար է տարածում` ասելով, թե նրա հետ ինքը կայֆավատ է եղել իրական կյանքում: Համարը ձեռքից ձեռք է անցնում: Պարզվում է` աղջկա եղբոր ընկերները մեր զորամասում են ծառայում ու վերջին զանգողից պահանջում են ասել, թե ինչու է զանգել և որտեղից նրան այդ համարը: Նա ասում է, որ չի հիշում` ումից է ստացել համարը, արդյունքում ծեծ է ուտում: Հետո իմանում են, թե ով է առաջինը համարը տարածել ու նրանից պատասխան են պահանջում: Նա արդարանում է` «ես չեմ ասել, թե նրա հետ կայֆավատ եմ եղել, այլ ասել եմ, թե մի անգամ պարել եմ, ու ձեռքս պատահական կպել է հետույքին», որից հետո նրան ավելի դաժան են ծեծում: Եթե վերջին զանգողը հիշեր, թե որտեղից է իր ձեռքն ընկել համարը, ծեծ չէր ուտի:
Լինում էր, որ խմբով էին մասնակցում զանգելու գործընթացին, այսինքն, մեկը զանգում էր, բարձրախոսը միացնում, մյուսները լսում էին, թե ոնց է խոսացնում: Եթե կպցնելը չէր ստացվում, մեկ ուրիշին էին փոխանցում հեռախոսը, որ նա փորձի: Կպցնելու մեծ վարպետներ կային, որոնց կարողություններին միայն կարելի էր նախանձել:
Երբ զանգում ես անծանոթ աղջկա, առաջին դժվարությունը նրա այն հարցի պատասխանը գտնելն է, թե որտեղից ես ճարել իր համարը: Եթե կարողանաս հարցի տակից դուրս գալ, նրա հաջորդ նախադասությունը, թե այլևս իրեն չզանգես, էլ չի հնչի: Իհարկե, եթե, այնուամենայնիվ, ասի` այլևս չզանգես, միևնույն է, չես հանձնվի. չէ՞ որ աղջիկ է, պիտի իրան թանկացնի: Չորս դասին պատկանող ոչ մի աղջիկ հենց առաջին նախադասությունից չի շփվի: Ոմանք շատ լուրջ են ասում, որ իրենց չզանգեն: Մի աղջկա այնքան էին յազվություն արել, որ խեղճը լաց լինելով խնդրում էր, որ իրեն էլ չզանգեն: Կային աղջիկներ, որ յազվությանը չէին դիմանում ու սկսում էին քֆուր տալ:
Երբ ի հայտ եկավ 8888 ծառայությունը, բոլորը սկսեցին դրանով զբաղվել: Անուն ես ընտրում, նշում սեռդ, տարիքդ, բոյդ ու 8888 համարին sms ուղարկում: Ապա ուղարկում ես PRIVET բառը, ու քեզ sms է գալիս երեք աղջկա անուններով: Ընտրում ես որևէ մեկին ու sms գրում կամ նորից PRIVET բառը, որ կրկին երեք աղջկա անուն ստանաս: Քանի որ մեկ sms-ի արժեքը 50 դրամ է, շատ արագ պետք է շփումը տեղափոխեիր ծառայության սահմաններից դուրս: Հետո արդեն համոզում ես, որ նկարն ուղարկի, ու ինչքան էլ հավաստիացնում ես, որ նայելուց հետո ջնջելու ես, միևնույն է, ամբողջ զորամասին ցույց ես տալիս: Եթե աղջիկը գեշ է, բոլորը ձեռք են առնում քեզ, եթե սիրուն է, բոլորը նախանձում ու խնդրում են, որ եթե գործերդ չստացվի, համարը տաս: 8888-ում աղջիկները հիմնականում Շիրակի մարզից են:
Մի զինվոր իր կպցրած գյումրեցի աղջկա նկարը ցույց տվեց մի գյումրեցի զինվորի ու պարզվեց` աղջիկը տղայի դասարանից է, ու որ նա աղջկա ախպերներին էլ է ճանաչում: Գյումրեցին զանգեց նրա եղբայրներին` ասելու, որ նրանց «քուրը կայֆ ա բռնում»:
8888-ի օրերը վերջացան, երբ ի հայտ եկավ odnoklassniki.ru սայթը: Հիմա հենց սկզբից համ նկարն ես տեսնում, համ էլ քիչ փող ես ծախսում:

Դիտվել է 3360 անգամ:
Print Friendly

Leave a Reply