“Բիլդ”.Իսրայելցին մտադիր է նացիստների գանձերը որոնել Շտոլպ լճում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 17:58

Գերմանական “Բիլդ” թերթի տեղեկացմամբ, 59-ամյա իսրայելացի ուսումնասիրող Յարոն Զվորայը մտադիր է Բեռլինի հյուսիսում գտնվող Շտոլպ լճի հատակում փնտրել նացիստների թաքցրած ոսկու  և պլատինի արկղերը: Նա ենթադրոմ է, որ գանձարանը ջրիմուռների շերտի տակ է ու մտադիր է լոկատորով  հետազոտել լճի հատակը:

Կարծիք կա,  որ այն նացիստները, որոնք  Ռևենբրյուք համակենտրոնացման ճամբարի կալանավորներից խլած թանկարժեք մետաղը   թաքցրել են լճում,  իսկույն էլ գնդակահարվել են: Զվորայը 90-ականներին աշխատել է Նյու Յորքում, որպես մեկնաբան: Նա հայտնում է , որ իրեն ոչ թե ոսկին է հետաքրքրում, այլ  այդ գանձերի տերերի հանդեպ արդարությունը վերականգնելու հնարավորությունը:

1981-ին ԳԴՀ իշխանություններն արդեն փորձել են այդ լճում գանձ փնտրել, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Իսկ դրա մասին փաստաթղթեր հայտնաբերել են անգլիացիները` Կոբլենցեի դաշնային արխիվում:

Դիտվել է 1544 անգամ:
Print Friendly

Leave a Reply