Չինաստանում ամենահին պոռնոն է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 17:38

Ուշագրավ  պետրոգլիֆները (քարագրություններ) հայտնաբերվել են Չինաստանի հյուսիս-արևմուքում: Հնագետները կարծում են, որ դրանք 4 հազար տարեկան են:

Մասնագետների կարծիքով, գծապատկերներում պտղաբերության ինչ- որ ծես է: Հետաքրքիր է, որ ֆիգուրների մեծ մասը նույն դիրքով է պատկերված: Մասնագետները նշում են, որ այդ պատկերներում ոչ միայն կանայք ու տղամարդիկ են, այլև երկու սեռերի գծերը միավորող ներկայացուցիչներ: Կանայք պատկերված են ավազի ժամացույցի նման, իսկ տղամարդիկ` լայնաթիկունք, նեղ կոնքոսկրով ու առնանդամով: Իսկ ինչ վերաբերում է  երկու սեռերը միավորող ներկայացուցիչներին, ապա, ամենայն հավանականությամբ հին մարդիկ այսպես  են պատկերել շամաններին ու տրանսսեքսուալներին:

Հետաքրքիրն այն է, որ սեքսուալ խրախճանքի մասնակիցներն արտաքուստ նման են եվրոպոիդ ռասային, ինչը կարող է վկայել, որ այս վայրերում  Եվրոպայից քոչվոր ցեղեր են եղել:

Դիտվել է 1603 անգամ:
Print Friendly

Leave a Reply