Դամասկոսը կրակի մեջ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 17:50

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Մեզրաա շրջանում ականակիր ավտոմեքենայի միջոցով մահապարտի կազմակերպած պայթյունի հետևանքով 31 մարդ է զոհվել: Թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով Սիրիայի մարդու իրավունքների կազմակերպության արած հայտարարությունը, տեղեկացնում է, որ Բաաս կուսակցության շենքի մոտակայքում իրականացված պայթյունի հետևանքով զոհված 31 մարդուց բացի տասնյակ անձիք վիրավորվել են:

Հայտնի է դարձել, որ մահացածների և զոհվածների մեծամասնությունը քաղաքացիներ են եղել: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ ռմբակոծման է ենթարկվել Կենտրոնական շտաբի շենքը:

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply