Բրիտանուհին իր 102-րդ տարեդարձի նախօրեին թողել է ծխելը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 17:20

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Կլարա Քոուելը որոշեց իր 102-րդ տարեդարձի նախօրեին թողնել ծխելը: Կինը ծխել սկսել է 1931-ին, օրական 2-3 գլանակից:

Սակայն, նա արդեն վճռել է այդ վնասակար սովորությունից հրաժարվել  ոչ թե առողջության համար անհանգստանալով, այլ իր հարազատների պահանջով, որոնք վախենում են, որ մի օր ծխախոտից հրդեհ կբռնկվի:

Տատիկի 69-ամյա դուստրը հայտարարել է, որ իր մայրիկին մոլի ծխող անվանել  ճիշտ չի լինի, սակայն “Կլարային առանց թեյի ու ծխախծոտի պատկերացնելն անհնար է”:

Ծերանոցում ապրող տատիկը տարեդարձը նշել է  ընտանիքի 5 սերնդի հետ, իր սիրած վայրում` գարեջրատանը: Մեկ տարի առաջ,երբ լրացավ տատիկի 101 տարին, նա իր հյուրերին զարմացրեց վալս պարելով:

Իսկ 2010-ին Լոնդոնում մահացավ աշխարհի ծխող  ամենածեր կինը` Վիննի Լեգլին, որը 102 տարեկան էր: Իր ամբողջ կյանքում նա ծխել էր ավելի քան 170 հազար ծխախոտ:

Դիտվել է 1391 անգամ:
Print Friendly

Leave a Reply