Քաթարը Սիրիային տալիս է 100 մլն դոլար հումանիտար օգնություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 17:26

Քաթարը Սիրիային  տրամադրել է 100 մլն դոլարի օգնություն՝ քաղաքացիական պատերազմից տուժած սիրիացիներին օգնելու համար: Սրա մասին հայտնել է Քաթարի ազգային լրատվական գործակալությունը:

Ներկայում Սիրիայում շուրջ 4 մլն մարդ ունի սննդի և ապաստանի կարիք:

Քաթարի կառավարությունը եղել է սիրիացի ապստամբների ամենաակտիվ աջակիցներից մեկը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն  ասել է, որ ՄԱԿ-ի գործընկեր հաստատությունների կողմից կտրամադրվի 500 մլն դոլարի օգնություն:

Հունվարին կայացած խորհրդակցության ընթացքում Քուվեյթը, Սաուդյան Արաբիան  և Արաբական Միացյալ Էմիրաությունները  խոստացել են Սիրիային տրամադրել 300 մլն դոլար:

Սակայն բժշկական բարեգործական ընկերություն Medecins Sans Frontieres-ը նախորդ ամիս ասել է, որ Սիրիային հատկացված միջազգային օգնությունը երկրում անհավասարաչափ է բաշխվում՝ կառավարության կողմից վերահսկվող տարածքներին տրամադրելով գրեթե ամբողջը, իսկ ընդդիմական տարածքներին՝ աննշան մասը:

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply