Թուրքիայի արդարադատության նախարարությունը հաստատել է Իմրալը կղզի մեկնող պատվիրակության կազմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 17:11

Հայտնի է դարձել Իմրալը կղզի մեկնող պատվիրակության կազմը, որը հանդիպում է ունենալու Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլլահ Օջալանի հետ, հաղորդում է թուրքական “Vatan” թերթը:

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը դիմել էր Թուրքիայի Արդարադատության նախարարություն և ներկայացրել Իմրալը մեկնող պատվիրակության ցուցակը: Դրանում ընդգրկված են քրդական կուսակցության պատգամավորներ Փերվին Բուլդանը, Ալթան Թանը, Սըրրը Սուրեյյա Օնդերը:

Պատվիրակությունը այս շաբաթ գնալու է Իմրալը կղզի և հանդիպելու է Օջալանի հետ:

Մինչ այդ Օջալանը ցանկացել էր հանդիպել քուրդ այլ գործիչների հետ, սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանն արգելել էր: Սա Իմրալը մեկնող երկրորդ պատվիրակությունն է:

Հիշեցնենք, որ թուրքական պետության և PKK-ի միջև բանակցություններ են սկսվել` զինադադար հաստատելու նպատակով:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply