ԱՄՆ փոստը հագուստի սեփական գիծը կթողարկի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 21, 2013 17:07
ԱՄՆ փոստային ծառայությունը կսկսի սեփական ` “Անձրև,Տապ, և Ձյուն” նորաձև հագուստի արտադրությունը, որպեսզի ինչ- որ կերպ ծածկի հսկայական ծախսերը:
ԱՄՆ Փոստային ծառայության առաջին եռամսյակի ծախսերը կազմել են 1,3 մլրդ դոլար: “Մենք եկամտի տարբեր հնարավորություններ ենք փնտրում ու կիրառում ինովացիոն շուկայական մոտեցումներ”,-հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Ենթադրվում է, որ առաջին արտադրանքը ԱՄՆ խոշոր խանութներում կհայտնվի արդեն 2014-ին: Սկզբում պլանավորվել է արտադրել տղամարդկանց հագուստ: Իսկ կանանց վերաբերող գիծն ավելի ուշ կլինի:
Արժե նշել, որ ամերիկյան փոստը հագուստ արտադրելու փորձ ունի: 1980-ին գերատեսչությունը սահմանափակ քանակությամբ արտադրել է սպորտային հագուստ, գավաթներ ու շարֆեր:






Facebook
Tweet This
Email This Post
