Իսրայելում բանտարկյալը կախված է եղել մեկ ժամ շարունակ, և ոչ ոք դա չի նկատել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 21, 2013 17:14
Հինգշաբթի իսրայելական թերթը գրել է, որ կրկնակի գործակալ Բեն Ցինգիերը 2010թ. դեկտեմբերին ինքնասպանություն է գործել իր բանտախցում, սակայն անվտանգության աշխատակիցները մեկ ժամ շարունակ չեն իմացել, որ բանտարկյալը իրեն կախել է:
Չնայած նրա բանտախցում տեղադրված էր տեսախցիկ, ոչ ոք չի տեսել, թե ինչպես է բանտարկյալը անկողնուց հանում սավանը և իր հետ տանում լոգարան:
Իսրայելական Եդիոթ Ահարոնոթ թերթը գրել է, որ անհայտ պատճառներով անվտանգության աշխատակիցները չեն նկատել նրա ինքնասպանությունը:
Թերթը նաև տեղեկացրել է, որ մեկ այլ տեսախցիկ տեղադրված էր նրա լոգարանում, որի միջոցով հնարավոր էր տեսնել բանտարկյալի գլուխը:
Երեքշաբթի հրապարակված հետաքննության եզրակացություններին համաձայն՝ Ցիգիերը ինքնասպանություն է գործել 2010թ. դեկտեմբերի 15-ին Այալոն բանտում:
Իսրայելը Ցիգիերի բանտարկության և ինքնասպանության պատմությունը մինչև վերջ չի բացահայտել:
Նախորդ շաբաթվա ընթացքում ավստրալական ABC հեռուստաընկերության հաղորդավարը տեղեկացրել է, որ նա բանտարկված է եղել ծայրահեղ գաղտնի պայմաններում:






Facebook
Tweet This
Email This Post
