Ինչպե՞ս կարելի է ազատվել անցյալի բացասական կախվածությունից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 23, 2013 15:00

Մարդը հավերժական ճամփորդ է, որը կորցրել է դրախտն ու բնության հետ կապը: Նա առաջ է գնում ու չի հավատում, որ երբևէ կարող է կրկին դրախտ վերադառնալ:

Մարդիկ տարբեր են. ոմանք հավատում են, որ հաջորդ պահից ամեն ինչ այլ կերպ է լինելու, իսկ ոմանք էլ շարունակում են կառչել անցած հաջողություններից ու անհաջողություններից, վիրավորանքներից ու տանջանքներից, ու համոզված են, որ ճակատագիրն իրենցից վրեժխնդիր է լինում: Սակայն, ըստ էության,  ճակատագիրը ճշգրտորեն վերարտադրում է այն ամենը, ինչ մենք մտածում ենք մեր կյանքի մասին: Մենք հավատում ենք գոյություն չունեցող բաներին, խաբում իրար: Երբեմն մեր հիշողության մեջ պահպանվում են անգամ վիրավորանքի մանրասները կամ այն, ինչը կարող էր կատարվել, սակայն չի կատարվել: Ու կրկին ու կրկին նոր մանրամասներ ենք պեղում հանում ու հավատում դրանց: Փորձում ենք ուրիշի ուշադրությունը կենտրոնացնել մեզ վրա` մանրամասնելով այդ վիրավորանքներն ու ապրումները: Փորձում ենք լսողի գութը շարժել, մեր հանդեպ սրտացավություն, խղճահարություն առաջացնել: Իսկ  այս ամենում ամենավատն այն է, որ մենք մեզ ենք վնասում: Բժիշկները նախազգուշացնում են, որ եթե երկար ժամանակ հիշենք վատ բանի մասին, ապա կարող ենք հիվանդանալ, այն էլ` շատ լուրջ: Մեր բացասական հիշողությունները խանգարում են առաջ գնալ: Դրանք արգելափակում են առաջխաղացումը, աճը: Դրանք ազդարարում են, որ մեր հիշողությունը համակարգչի կոշտ սկավառակի նման պահում է ամեն ինչ: Անցյալի փորձը, ապրումները գրանցվում են նյարդային բջիջներում, գլխուղեղի կեղևի զանազան հատվածներում: Ցանկացած ընկալում` միտք, ձայն, հոտ, կերպար, մի ամբողջ շղթա է` նեյրոնների փոխազդեցություն: Հիշողությունը ևս այդ շղթայի մի հատվածն է, որը, սակայն, չօգտագործվելու դեպքում թուլանում է ու անհետանում:

Ուրեմն ինչպե՞ս կարելի է ջնջել անցյալի վատ  հիշողությունը: Մի տարբերակը դասական հոգեբանությունն է, այսինքն`  անցյալի տհաճ, վատ դրվագները դրականով փոխարինելը: Մարդիկ կան, որոնք կարողանում են ուղեղի այդ եզակի հատկությունը կիրառել, անհաջողության դեպքում մտածել հաճելի բաների մասին: Գործուն ու հասարակ միջոց է խաղը. մարդը բոլոր տարիքներում էլ սիրում է խաղալ: Ուրեմն ի՞նչն է խանգարում երկարաձգելու մանկությունը: Երևակայության մեջ դեն նետեք այն ամենը, ինչը խանգարում է: Հեռացրեք ձեզնից չարակամներին, թշնամիներին: Ինչ-որ ժամանակով ինքներդ դարձեք չարը, եթե դա կջերմացնի ձեր հոգին:

Երբեք մի նմանակեք ինչ-որ մեկին կամ ուրիշի ձեռքբերումները ձեզ մի վերագրեք: Թողեք ամեն ինչ անցյալում ու վստահաբար առաջ անցեք: Կյանքը շարժում է, առաջ տանող ճանապարհ: Ի՞նչ իմաստ ունի հետ նայել` տեսնելու այն, ինչն արդեն կատարվել է:

Իսկ կարելի՞ է որոշել` հաջողվե՞լ է անցյալի բացասական կախվածությունից ազատվել, թե՞ ոչ: Այո, եթե  էլ չեք վիճում, չեք փորձում ձեր արդարացիությունն ապացուցել կամ էլ սիրտը դատարկելու պահանջ չունեք:

Դիտվել է 3138 անգամ:
Print Friendly

Leave a Reply