Փետրվարի 23-ի ամենաանհաջող նվերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 16:55

Սոցհարցման արդյունքներով, տղամարդիկ ամենաանհաջող,ամենանյարդայնացնող նվեր են անվանել գուլպաները: Ռոմիր հետազոտական հոլդինգի անցկացրած հարցմանը մասնակցել է  ՌԴ 1000 մարզաբնակ:  Հարցման ընթացքում պարզվեց, որ տղամարդկանց 13%-ին նյարդայնացնում են նվեր գուլպաները, 5%-ին` բացիկները, 4%-ին` ծաղիկները, 2%-ին` վարտիքները:

Մինչդեռ, լավագույն նվեր են համարում բջջային հեռախոսները (8%), նոթբուք/պլանշետները (6%) ու փողը (6%): 4%-ն էլ ուրախ կլինի ձեռքի ժամացույցի համար, 3%-ը` սափրվելու պարագաների, իսկ 2%-ը` տուրիստական ուղևորության համար: Սա դեռ ամենը չէ, ցանկալի նվերներից նրանք նշել են ավտոմեքենան, մոտոցիկլետը, օծանելիքը,  շինարարավերանորոգման գործիքները, տեսա- ու ֆոտոխցիկները, գրքերը, զենքերն ու դանակները:

Ամենազավեշտալի ցանկալի նվերներից նշվում է  ջութակի  ծնոտակալը, հոգնայի բալոնը, փափուկ արջը, պղինձը, ծխամորճը` չծխողի համար, պատվոգիր` հիմնարկից:

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply