«ԹԻԹԻԶ ՔԻՍՈՆ» ՈՒ «ԳԱԶԱՆ ԼՈՒԻԶԻԿԸ». Շփումներ համացանցում և համացանցից դուրս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 23, 2013 7:08

Որքան էլ օրենքը կիրառելի լինի, մեկ է, կան «մասնագիտություններ» կամ «աշխատանքներ», որոնք դուրս են մնում օրենքի պատասխանատվությունից: Խոսքը տվյալ դեպքում սեքս բիզնեսի մասին է:

Վերջին շրջանում ուժային կառույցների կոչերը գրեթե չեն ստիպում զգոնանալ: Անգամ մարմնավաճառության «հաստատագրված» վայրերից աղջիկները չեն փորձում հեռանալ: Այնինչ ոստիկանության մեքենաները գրեթե 10 մետր հեռավորության վրա են:

Մենք փորձեցինք հետաքննել, թե որտեղ են իրական մարմնավաճառները, ինչ ծառայություններ են մատուցում

 ԱՆՈՒԼՆ ՈՒ ՄԵՐԻՆ

Բնականաբար, մեր հերոսների մտքով անգամ չանցավ, որ իրենց մոտեցող երիտասարդը հնարավոր է` ավելի վտանգավոր անձ լինի, քան ոստիկանը: Դե, ասում են՝ լրագրողներից մի տեսակ «քաշվում» են:

Անուլին ու Մերիին հանդիպեցի Երևանյան լճի մերձակայքում: Զրույցը հատվածաբար, բայց առանց փոփոխությունների ներկայացնում եմ ստորև:

Ինչպես սովորաբար առևտրում, այնպես էլ այստեղ առաջին հարցն է՝ ի՞նչ արժե:

Մեկն ասաց՝ 15 000, մյուսը՝ 20 000 դրամ: Իմացա, որ այս գները միայն մեկ ժամի համար են:

Ասում եմ՝ աղջիկներ, բա վարակներ, հիվանդություններ չունե՞ք:

Մերին ցույց է տալիս հեռվում կանգնած ոստիկանական մեքենան ու ասում.

– Բա իրանք կթողե՞ն՝ վարակ-բան ունենանք: Չէ՛, օրը մեջ ստուգվում ենք: Էդ հաստատ «գարանտիա» եմ տալիս:

Բա որ ոստիկանները գան ու բռնե՞ն:

– Չ՛են կարա,- շարունակեց համարձակ Անուլիկը,- ո՞նց կբռնեն, էս էլ մեր գործն ա: Լավ, ի՞նչ ես ասում, գնո՞ւմ ենք:

Գներն իմանամ՝ նոր:

– Դե, 15 000 դրամ տեղի փողն ա, եթե ուզում ես, կարաս մի բան էլ հյուրասիրես: Հա, մեկ էլ տաքսու փողը՝ գնալ-գալու համար 2000 դրամ,- շարունակեց մարմնավաճառուհին:

Իսկ եթե իմ մեքենայով գնա՞նք

– Չէ՛, տաքսու հետ «կանտրակտ» ունեմ, ինքն ա սպասարկում, չենք կարա: Բա դու ոնց որ մենակ չես, հա՞:

Ընկերոջս հետ եմ

– Դե, որ տենց ա, 30 000 երկուսիդ համար, բայց առանց «մ…..»-ի,- շարունակում է Մերին:

Երբ մոտեցա աղջիկներին, գիշերվա ժամը 2.00-ն էր: Հարցնում եմ.

Բա օրը քանի՞ հաճախորդի կարող եք սպասարկել:

– Դե, 8-10,-  ասում է մարմնավաճառուհին:

Փաստորեն հարուստ եք:

– Չէ՛ հա, հարուստ լինեինք՝ ստեղ ի՞նչ ենք անում:

Այդ պահին շուրջս եմ նայում ու տեսնում բազմաթիվ աղջիկների, ասում եմ.

Էրեխեք ջան, մի հատ էլ իրանց մոտենանք

Մերին շտապելով ասում է.

– Իրանք հիվանդոտ են, գործ չունես, քանի հոգու վարակել են:

Իրանք էլ նույնը ձեր մասին կասեն, չէ՞:

– Ղալաթ կանեն, ամեն օր էդքան փող ենք ծախսում, բժիշկներին ենք տալիս, որ «պրոբլեմ չունենանք», ի՞նչ ես ասում:

ՇՓՈՒՄԸ  ՆՈՒՅՆՆ Է, ՇՓՄԱՆ ՁԵՎԸ՝ ՏԱՐԲԵՐ

Երբ ինտերնետը  նոր-նոր էր զարգանում մեր երկրում, հիշում եմ՝ կային մի շարք «չատ»-ային կայքեր: Այդ կայքերից հիմնականում օգտվում էին ինտերնետ-ակումբների հաճախորդները, որոնք ցանկանում էին լրացնել իրենց ազատ ժամանակը:

Այսօր էլ կան այդ «չատ»-երը, բայց ավելի կատարելագործված են:

Օրինակ՝ jdu.ru կայքն այն երիտասարդների համար է, որոնք ցանկանում են ինտերնետով շփվել ու ծանոթություններ ձեռք բերել:

Այս կայքի մասին պատմեց ընկերս՝ նշելով, որ աղջիկների մեծ մասն իրական մարմնավաճառներ են, բայց թաքցնում են:

Ես կեղծանունով գրանցվեցի այս կայքում, նման կայքերում երբեք մարդիկ իրենց իրական անուն-ազգանունները չեն գրում: Եվ 30 րոպեի ընթացքում զուգահեռ զրուցում էի երկու աղջիկների հետ: Մեկը թիթիզ Քիսոն էր, մյուսը՝ գազան Լուիզիկը:

Մեր զրույցը սկսվեց հայկական ավանդական «բարև»-ից:

Քիսոն, օրինակ, շատ ինտենսիվ սկսեց զրուցել, առանց «չեմուչումերի»: Խոսեցինք համարյա ամեն ինչից ու հասանք ամենակարևորին:

– Ընտանիք ունե՞ս:

– Ես ամուսնացած չեմ: Ապրում եմ Երևանից մի քիչ հեռու: Բայց Երևան շուտ-շուտ եմ գալիս՝ գործերով:

– Ի՞նչ գործերով:

– Տարբեր, դե հիմնականում ծանոթության նպատակներով:

– Ուզո՞ւմ ես ամուսնանալ:

– Չէ հա, ինչ ամուսնանալ, «կայֆերի» համար եմ Երևան գալիս:

– Ի՞նչ «կայֆերի»:

– Լավ, գլուխդ շատ չցավացնեմ: Գիտես, ամեն ինչ էլ հնարավոր ա, սենց ասեմ՝ փողին մուննաթ: Ես դրսում կանգնողներից չեմ, ուղղակի ինձ հաճելի ա, հետո ամեն մեկի հետ չի, որ խոսում եմ:

Ու մեր զրույցը շարունակվեց այլ շեշտադրումներով:

– Բա ինչքա՞ն փող ա ինձ պետք, քեզ ինչ-որ տեղ հրավիրելու համար:

– Դե, մի 50 000 դրամ պետք ա, մի ամբողջ օր խոստանում եմ լինել քո հետ: Էդ փողից ինձ համարյա բան չի էլ մնում:

Այլ կարծիքի էր գազան Լուիզիկը: Նա ասում է, որ հենց փող  է ուզում աշխատել, խոսում, շփվում է բոլորի հետ:

– Հո ես գիժ չեմ` դրսում սառեմ, սենց պայմանավորվելն ավելի լավ ա,- ասում է գազան Լուիզիկը:

– Իսկ պայմաննե՞րը:

– Մի ժամը՝ 20 000: Լավ, ժամուկեսը՝ քո խաթր:

Եվ վերջում ավելացրեց.

– Խոստանում եմ կրակոտ ժամանակ…

ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳԻՏԱԿԻ ՄՈՏ

Դավիթ Կարապետյանը մասնագիտացել է ՏՏ ոլորտում: Ասում է՝ մեկ Աստված գիտի մարդու մասին ամեն ինչ, մեկ էլ՝ ինտերնետը:

Նա գրեթե ծանոթ է բոլոր կայքերին ու այնտեղ «բնակվող» իրական-անիրական հերոսներին:

Մենք դիմեցինք նրան՝ իմանալու արդյոք վերոհիշյալ աղջիկներն իրակա՞ն են:

– Ծանոթության կայքերն այսօր շատ մեծ ռեյտինգ ունեն: Զարմանալի է, որ շատերն են մուտք գործում, գրանցվում: Փաստորեն ինտերնետը դեռ մեզ համար մնում է «օդնոկլասսնիկիի» մակարդակում,- ասում է Դավիթն ու վստահեցնում,- բոլոր այն աղջիկները, որոնք խոսում են, իրական կերպարներ են: Ասեմ ավելին. կան նաև տղաներ, որոնք տղա ընկերներ են փնտրում: Նրանք անգամ չեն ամաչում տեղադրել իրենց իրական նկարները:

Թաքնված մարմնավաճառության մասին էլ ասում է.

– Իսկ դրսի կանգնածները բացահա՞յտ են: Չգիտեմ, սա երկու- երեք տարվա պատմություն է: Այսօր ինտերնետային շփումներն ու ծանոթությունները, բնականաբար, աղջիկ «կապելու» մասով եմ ասում, վերելք են ապրում:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 1937 անգամ:
Print Friendly

Leave a Reply