500 միլիոնով մի քանի միլիարդի ծրագիր են ուզում իրականացնել

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | February 25, 2013 7:09

Անցյալ շաբաթ կառավարությունը մի որոշում ընդունեց, որը Հայաստանի նախագահական ընտրությունների թոհուբոհում այնքան էլ ուշադրության չարժանացավ: Մասնավորապեսարտահանմանն ուղղված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով գործադիրը հաստատել է այդ միջոցառումների 2013 թ. ծրագիրը: Կառավարությունը նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լիազորել է ձևավորել աշխատանքային խումբ «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸի հիմնադիր փաստաթղթերի կազմման, ընկերության գրանցման և արտոնագրման համար անհրաժեշտ գործընթացների իրականացման նպատակով:

 Արտահանմանն ուղղված արդյունաբերությունը խրախուսելու կարիքը Հայաստանում վաղուց է սուր անհրաժեշտություն

Այսպիսի միջոցառման անհրաժեշտություն վաղուց արդեն կար, և այն կարևորվում էր գրեթե բոլոր տնտեսագետների, վերլուծաբանների, քաղաքական ուժերի ու գործիչների կողմից: Դրա անհրաժեշտությունը հատկապես պայմանավորված էր նրանով, որ 2012 թ. տնտեսական տարվա ամփոփումն էլ ցույց տվեց, որ արտահանում-ներմուծում համամասնության մեջ Հայաստանը դեռևս շարունակում էր մնալ հիմնականում ներմուծող երկիր: Նախորդ տարվա տվյալներով ` Հայաստանից արտահանումը կազմել է մոտ 1.2 մլրդ դոլար, իսկ ներմուծումը` 4.2 մլրդ: Իսկ նորմալ արդյունաբերական քաղաքականություն վարող և զարգացած արդյունաբերություն ունեցող կամ դրան ձգտող երկրներն ամեն ինչ անում են արդյունաբերության զարգացման, առավել ևս արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման ուղղությամբ:

Կառավարությունը, ինչպես որոշումն ընդունելու ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, առաջին անգամ ֆինանսական միջոցներ է նախատեսում արդյունաբերական զարգացումը խթանելու ուղղությամբ: Դա, ինչ խոսք, լավ է: Բայց…

Միջոցառումների իրականացման պետական աջակցության 2013 թ. ծրագրի համար հատկացվել է 545 մլն դրամ, որից մոտ 328 մլն-ը կուղղվի հանրաճանաչ միջազգային արդյունաբերական կազմակերպությունների ներգրավման, արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորման, հայկական ապրանքները նպատակային շուկաներում առաջ մղելու և ներկայացնելու, միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորման, միջազգային ցուցահանդեսների մասնակցության ապահովման և այլ նպատակների: Ավելի քան 30 մլն դրամ կուղղվի հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի զարգացման միջոցառումներին, այն է` ինովացիոն համակարգի ձևավորմանը, 105 միլիոնից ավելի դրամ` արդյունաբերության զարգացման աջակցության ծրագրերի կառավարմանը և համակարգմանը:

Հիմա դիտարկենք այս հարցը այլ տեսանկյունից. 545 մլն դրամը մոտ 1 մլն 300 հազար դոլարին համարժեք գումար է: Վերը նշված խնդիրներն ընդամենը այդքան գումարով լուծելը, անկեղծ ասած, քիչ հավանական է թվում: Առավել ևս, երբ նախատեսված գումարի մի զգալի մասն էլ, իսկ ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, մոտ 10-15%-ն ուղղվելու է հենց կազմակերպչական ծախսերին: Այսինքն` կմնա մոտ 1.2 մլն դոլարին համարժեք գումար: Իսկ այդ գումարը մի թեթև արտադրամասի ինքնարժեքին համապատասխան գումար հազիվ կարող է կազմել: Ուստի թե ինչպես պետք է ապրանքների առաջխաղացում, տոկոսագումարների սուբսիդավորում, երաշխիքների տրամադրման միջոց հանդիսանա, օգնի տրանսպորտային ծախսերի կազմակերպմանը և այլն, դժվար է պատկերացնել:

Չնայած ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ ֆինանսավորվելու են հիմնականում այն ծրագրերը, որոնք ներկայացնող մասնավոր հատվածի ներկայացուցիչները կհամաֆինանսավորեն ծրագրերի առնվազն կեսը, նույնիսկ այդ դեպքում, երբ համատեղ միջոցները կազմեն 2.6 մլն դոլարին համարժեք գումար, դժվար թե արդյունաբերական զարգացման հարցերում, առավել ևս արտահանման խրախուսման ուղղությամբ ինչ-որ լուրջ արդյունքների հնարավոր լինի հասնել: Բայց նույնիսկ դա էլ էական չէ: Անգամ 1.3 մլն դոլարն էլ կարող է բավարար լինել ինչ-որ հեռանկարային և լուրջ ծրագիր մեկնարկելու համար: Դեմ չենք: Բայց այդ դեպքում առաջ է գալիս արդեն առանց այն էլ սուղ միջոցներն արդյունավետ կառավարելու հարցը: 

Ապաշնորհ կառավարմամբ գերեզման կիջեցվեն անգամ ամենալավ ծրագրերը

Այս ծրագրի շրջանակներում նախատեսված է ձևավորել համապատասխան ենթակառուցվածքներ, որոնց նպատակն է աջակցել ձեռնարկություններին ու արտահանման խթանմանը: Այդպիսի կառույցներից են նաև Արդունաբերության աջակցման հիմնադրամը , Արտահանման խթանման և  արտահանման վարկավորման երաշխիքների ապահովագրական ընկերությունը, ինչպես նաև արդեն իսկ հայտնի «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ն և այլն:

Հիշենք, որ սա հենց այն հիմնարկն է, որի ամբողջ կանոնադրական բյուջեն գոյացել էր պետական բյուջեի միջոցներից և երեք անգամ գերազանցում էր այս ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցներին` 1.5 մլրդ դրամ էր: Իսկ երբ «Անկախը» փորձեց պարզել, թե ինչ ծրագրեր են ֆինանսավորվել այս կառույցի կողմից, ինչ ակնկալիքներ կան և այլն, ՈւՎԿ-ն տեղեկատվություն չտրամադրեց: Տեղեկատվություն ստանալ չհաջողվեց նաև դատական կարգով, քանի որ դատարանն այնպիսի վճիռ կայացրեց, որ ուղղակի անհասկանալի էր. իբր տեղեկատվության ազատությունը տարածվում է պետական բյուջեի միջոցների վրա, իսկ այս ՈւՎԿ-ն կարող է ունենալ բանկային գաղտնիք և այլն: Հաշվի չառնվեց, որ ՈւՎԿ-ները չեն կարող բանկային գաղտնիք ունենալ, իսկ հենց այս ՈւՎԿ-ն ամբողջությամբ պետական միջոցներից է սնվում:

Ասել կուզի, որ գործիք, լծակ ու երաշխիք է համարվում մի կառույց, որն այնքան էլ չի փայլել իր թափանցիկ աշխատանքով:  Հետևաբար անհավատալի է, որ երբևէ կիմանանք, թե ինչ ծրագրեր ֆինանսավորվեցին, ինչ նախագծեր կյանքի կոչվեցին և այլն: Սակայն Տիգրան Դավթյանը լրագրողներին ասել է, որ առաջիկայում իրենց հաշվարկներով մի քանի տասնյակ ձեռնարկություններ հնարավորություն կունենան օգտվելու նախատեսվող ենթակառուցվածքների աջակցությունից:

Նախարարը նշել է նաև, որ հիշյալ աջակցությունը ցուցաբերվում է խիստ որոշակի ձեռնարկությունների: Մասնավորապես, կառավարությունն իր առջև կոմերցիոն խնդիր չի դնում, և հիմնարկների ու ձեռնարկությունների ընտրությունը կատարվում է ոչ այնքան շահութաբերության տեսանկյունից, որքան տնտեսության համար այդ ռեսուրսների, ծրագրերի կարևորության: Այսինքն` դրանք պետք է լինեն արտադրական, արդյունաբերական, արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկություններ: Իսկ առևտուրը, օրինակ, չի ֆինանսավորում:

Հուսանք, որ այս դեպքում հասարակությունը հնարավորություն կունենա իմանալու, թե դրանք որ ձեռնարկություններն են և ինչպիսի նախագծեր են իրականացնում:

հանձնախմբի հետ: Սակայն պատկերը կտրուկ փոխվել է նրանց պաշտոնավարումից հետո: Հիշենք նաև, որ նման կարծիք լրատվամիջոցներից մեկին հայտնել է նաև քաղաքագետ Գարիկ Քեռյանը` ասելով, որ  Ջոն Քերիի կողմից ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի ստանձնումը որևէ էական ազդեցություն չի թողնի հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:  Քաղաքագետի կանխատեսումներով` Քերիի պաշտոնավարման շրջանում հնարավոր է` Մինսկի խմբի անդամ պետությունները Հայաստանին վերաբերող  նոր դիրքորոշում ընտրեն, և ի վերջո, նոր փաստաթուղթ դրվի բանակցային  սեղանին:

Դիտվել է 2226 անգամ:
Print Friendly

Leave a Reply