Վիկ Դարչինյանը ռևանշ-մրցամարտ անցկացնելու նոր առաջարկ է արել Նոնիտո Դոներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 21, 2013 15:59

Կիսաթեթև քաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը կրկին առաջարկել է ֆիլիպինցի Նոնիտո Դոներին ռևանշ-մրցամարտ անցկացնել:

Հայ մարզիկը հայտնել է, որ 2007-ին Դոներից իր կրած պարտությունը պատահականություն է: «Վերջին մրցամարտում հաղթեցի Լուիս Օրլանդո Դել Վալլեին, հաղթելու եմ նաև Դոներին: Իմ երկրպագուները աշխարհի տարբեր երկրներից ինձ հարցնում են, թե երբ եմ կրկին մրցելու Նոնիտոյի հետ: Նա վախենում է ինձնից»,- ասել է Դարչինյանը:

 

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply