Ժողովուրդը երկընտրանքի առջև է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 21, 2013 15:23

Ազատության  հրապարակն այսօր դարձյալ  մարդաշատ էր, թեև՝ ոչ  նախորդ  օրվա  պես: Մարդկանց  համախմբել էր ”Ժառանգության’’  առաջնորդի  ու  նաև իրենց հետագա  անելիքն  իմանալու ցանկությունը: Մինչև  հիմնական  հայտարարությունը Ր.Հովհաննիսյանը  շրջում էր  հրապարակում,  զրուցում  մարդկանց  հետ,  հեռուստալրագրող Պետրոս  Ղազարյանի  հետ պայմանավորվում  հանդիպման  համար:  Նրա  փոքրաթիվ  թիմին  հետևում էին տեսախցիկները: Մի քանի շրջապտույտ  կատարելուց  հետո  նախագահի  նստավայր գնալու և  հաջորդ  օրը ժամը 17:00-ին դարձյալ  հրապարակում  հանդիպելու մասին կարճատև  հայտարարությունից  հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացավ, մարդկանց  թողնելով անորոշության  մեջ: Հրապարակից  հեռացան  նաև “Ժառանգության” անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը,  Զարուհի Փոստանջյանը: “ Լավ,  Րաֆֆին գնաց,  բա  մենք  հիմա  ինչ ենք անելու,  ինչքան ենք  սպասելու, էսօր Րաֆֆին  կգա, թե չէ “: Մի երիտասարդ առաջարկեց  հետևել Ր.Հովհաննիսյանին,  նրան աջակցելու  համար գնալ Բաղրամյան 26, ասելով՝  “մեր  պայքարով  ցույց  կտանք, որ  համաձայն  չենք  ընտրությունների արդյունքներին’’:  Անորոշության  մեջ  հայտնված  մարդիկ ուղղորդման  կարիք ունեին, “ առանց  չոբանի ոչխարն ուր գնա “, ասաց  տարեց  մի  մարդ: Քիչ հեռվում  հավաքված  կանանց “վերջնագիրն “ ավելի  կտրուկ էր՝ էսպես որ  շարունակվի,վաղն էլ  չենք  գա,  մեկը  չկա, որ ասի՝ սպասենք, թե  գնանք”: Ի  վերջո,  մարդկանց  մի  խումբ որոշեց  շարժվել դեպի  նախագահական:

 

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply