Հայ շախմատիստները կխաղան Ֆրանսիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 21, 2013 15:01

Շաբաթ օրը Ֆրանսիայի Կապել լա Գրանդ քաղաքի մարզապալատում  կմեկնարկի շախմատի ավանդական միջազգային մրցաշարը: Այն կանցկացվի 29-րդ անգամ: Մասնակիցներն ուժերը կչափեն  շվեյցարական մրցակարգով: Կկայանա 9 տուր:

Արդեն խաղալու հայտ են ներկայացրել 588 մարզիկ-մարզուհիներ:

Հայաստանի պատիվը կպաշտպանեն Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը, Եվգենյա Դոլուխանովան:

 

 

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply