Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները կներկայացնի վաղն Ազատության հրապարակում
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 21, 2013 15:12
Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումն ավարտվել է: Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ դուրս եկավ նախագահական նստավայրից: Նա չմանրամասնեց նախագահի հետ հանդիպումը: Հովհաննիսյանն ասաց, որ մանրամասները կներկայացնի վաղը` փետրվարի 22-ին, ժամը 17-ին Ազատության հրապարակում, որտեղ տեղի կունենա արտոնված հանրահավաք: Իսկ մինչ այդ Բաղրամյան պողոտայում հավաքված հանրությանը Հովհաննիսյանը կոչ արեց ցրվել` նշելով, որ ինքն էլ մի քանի դիվանագիտական հանդիպումներ ունի:
Դիտվել է 1551 անգամ:





Facebook
Tweet This