Միջազգային դիտորդները պետք է անհապաղ հեռանան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 21, 2013 14:49

Այսօր Ազատության  հրապարակում “Ժառանգության” առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի հեռանալուց  հետո բարձրախոսին  մոտեցավ Քաղաքացիական  նախաձեռնության անդամ Անի Կաղինյանն ու ներկաներին խնդրեց  ներկա  գտնվել հաջորդ  օրն  իրենց՝” միջազգային  դիտորդներին երկրից  դուրս  քշելու“ ակցիային:

“ Մենք  պետք է  տեր կանգնենք  մեր  քվեներին, քանի որ  դիտորդական  առաքելության  ոչ  ճիշտ  կազմակերպման  և իրականացման  արդյունքում չենք  կարողանում մեր  երկիրը դարձնել  դեմոկրատական:  Մեր  հանրությունը  պետք է ոտքի  կանգնի, որպեսզի  տեր  կանգնի  իր քվեներին և դա անի առանց  միջնորդների: Մենք պատրաստել ենք  փաթեթ նրանց  հանձնելու  համար: Միջազգային  դիտորդները դեռ  այստեղ են  ևս  տասը  օր: Անպայման  եկեք “:

“Անկախ“-ի  հարցին, թե  ինչպես  են  պատրաստվում դուրս  քշել դիտորդներին, երիտասարդ  ակտիվիստը պատասխանեց` “Կգաք, կտեսնենք”:

 

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply