«Միլանը» լավ հնարավորություն ստացավ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 21, 2013 13:50

Ֆուտբոլի  Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/8 եզրափակչի առաջին խաղում իտալական «Միլանը» սեփական խաղադաշտում անսպասելիորեն 2:0 հաշվով առավելության հասավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ: «Բարսելոնան» առաջին կեսում ակնհայտ առավելություն ուներ, սակայն տանտերերի դարպասը գրավել չհաջողվեց: Իսկ ահա, հանգստից հետո հավասար պայքար ծավալվեց: Ավելի հաջողակ էին «Միլանի» ֆուտբոլիստները:

Հաղթելով 2:0 հաշվով «Միլանը»  հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություն ստացավ:

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին Բարսելոնայում:

Ստամբուլի «Գալաթասարայը» հյուրընկալել  էր Հելզենկիրխենի «Շալկեին»: Խաղն ավարտվեց 1:1 հաշիվով:

Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 12-ին Հելզենկիրխենում: 


Տեխնիկական արդյունքներ

«Միլան» – «Բարսելոնա»՝ 2:0

Կևին-Պրինց Բոատենգ, 57, Սալի Մունտարի, 81

«Գալաթասարայ» – «Շալկե»` 1:1

Բուրակ Յիլմազ, 12 – Ջերմեյն Ջոնս, 45

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply