ՀՀԿ-ն հրաժարվում է Ազա­­տության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջո­ցառումից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 21, 2013 13:32

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ՀՀԿ նախատեսված հանրահավաքի մասին հայտարարությամբ:

«Լինելով պատասխանատու քաղաքական ուժ՝ մենք երբեք չենք գնացել և բնականա­բար չենք էլ գնա քայլերի, որոնք կարող են ավելորդ լար­վա­ծություն ստեղծել մեր երկրում: Ցանկու­թյուն չունենալով ակամա մասնա­կիցը դառնալու հակասահմանադրական կոչերով լի արկածա­խնդրու­թյուն­ներին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրա­ժար­վում է Ազա­­տության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջո­ցառումից: Վստահ  ենք, որ շատ շուտով մեր ժողովրդի համար խորհրդա­նշական այդ վայրում բոլորս միասին կտոնենք ազատության և ժողովրդա­վարության այն հաղթանակը, որը մենք գրանցեցինք մեր երկրում 2013 թվա­կանի նախա­գահական ընտրությունների ժամանակ»,- ասել է Շարմազանովը:

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply