Ավստրալիան կաջակցի սիրիացիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 12:18

 Ավստրալիան 42 մլն դոլարի չափով հումանիտար օգնություն կտրամադրի սիրիացիներին: Այդ մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ վկայակոչելով Հորդանանում Ավստրալիայի դեսպան Հայդի Վինամորի հայտարարությունը:

Այս մասին որոշումը կայացվել է Ամանում Սիրիայի ազատության բանակի անդամ Պիմա Ֆիլեյհանի հետ դեսպանի հանդիպման ժամանակ: Հայտնի է դարձել, որ օգնությունը փոխանցվելու է Սիրիայի ազատության բանակի միջոցով: Բանակցությունների ընթացքում կողմերը ընդգծել են սիրիական հարցում համաշխարհային հանրության համախմբվածության անհրաժեշտության մասին, քանի որ այդ խնդիրը ոչ միայն քաղաքական, այլ նաև հումանիտար ճգնաժամ է հանդիսանում:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply