Սիրիան իսրայելական անօդաչու ինքաթիռ է կործանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 12:13

Սիրիական բանակի կողմից Դեյր ալ Աշաիր շրջանում՝ սիրիա-լիբանանյան սահմանին, ոչնչացվել է իսրայելական անօդաչու ինքնաթիռ: Այս մասին հողորդում է «Anadolu» գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական հեռուստատեսության փոխանցած ականատեսների վկայությունները:

Դեպքի մասին հայտնել են նաև լիբանանյան լրատվամիջոցները, որոնց հաղորդած տեղեկության համաձայն վերոնշյալ շրջանի Յատա գյուղի մոտակայքում ընկել են SAM տիպի հրթիռի բեկորներ: Բացի այդ, հայտնի է դարձել, որ երեկ օրվա տարբեր ժամերին Լիբանանի օդային տարածք են ներխուժել իսրայելական մեկ հետախուզական և չորս ռազմական ինքնաթիռներ:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply