Ոստիկաններն ու փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 21, 2013 12:00
Փետրվարի 20-ին, ժամը 16.13-ին անձը չպարզված քաղաքացին տեղեկացրել է, որ ցանկանում է ինքնասպանություն գործել:
«1-02» ծառայությունում ճշտվել է, որ ահազանգողը բնակվում է Երևանի Օրբելի փողոցի 65 շենքի թիվ 27-րդ բնակարանում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ՃԿԿ արձագանքման և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը:
Ոստիկանության աշխատակիցների և փրկարարների բացատրական աշխատանքների արդյունքում Արամ Մելքոնյանը (ծնված 1956 թ.) գիտակցելով իր սխալը` ներողություն է խնդրել:
Դիտվել է 1185 անգամ:





Facebook
Tweet This