Այրվել է խոտածածկ տարածք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 21, 2013 11:30
Փետրվարի 20-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.14-ին, մարվել` 20.16-ին: Այրվել են 1 հա խոտածածկ տարածք և եղեգներ:
Փետրվարի 20-ին, ժամը 19.43-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտ այրվում է եղեգներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.10-ին, մարվել` 20.26-ին: Այրվել է 2 հա եղեգնուտ:






Facebook
Tweet This
Email This Post
