Աջակցություն սիրիահայությանը Հեռուստամարաթոն 2012-ի շրջանակներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2013 11:14

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Հեռուստամարաթոն 2012-ի շրջանակներում հավաքագրած միջոցներից նոր գումարներ է նպատակաուղղում սիրիահայության աջակցության ծրագրերին:

Ի հավելումն Հալեպի հայկական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի վճարմանն արդեն իսկ ուղղված միջոցների (100.000 ԱՄՆ դոլար Լիբանանի ռադիոթոն)   եւ (50.000 եվրո Ֆրանսիայի հեռախոսամարաթոն), Առաջիկա երեք ամիսների ընթացքում Հիմնադրամը Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով երկու փուլով եւս 200.000 ԱՄՆ դոլար կուղղի մեր սիրիահայ հայրենակիցների խնդիրների լուծմանը:

Ինչ վերաբերում է Հայաստանյան երկու տասնյակից ավել  բուհերում սովորող սիրիահայ ուսանողների ուսման տարեկան վարձավճարների փոխհատուցմանը, որն իրականացվում է Սփյուռքի նախարարության տրամադրած ուսանողների ցանկի եւ ուսումնական հաստատաություններից ստացված տեղեկանքների հիման վրա, եւս 10 միլիոն 800 հազար ՀՀ դրամ, կհատկացվի ծրագրին: Հիշեցնենք, որ նախորդ ամիսների ընթացքում այս նպատակով ծախսվել է 17 միլիոն177 հազար ՀՀ դրամ, եւ ծրագիրն ունեցել է 69 շահառու:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply