Հարություն Քեհյանին` նվեր ավտոմեքենա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 2, 2010 21:25

Այսօր կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի առաջին երկու  խաղերում անակնկալներ չգրանցվեցին:
Երևանի «Փյունիկը» մայրաքաղաքի «Հանրապետական» մարզադաշտում  4:2 հաշվով առավելության հասավ Աշտարակի «Միկայի» նկատմամբ: Հանդիպման 6-րդ րոպեին գնդակը «Միկայի» դարպասը խփեց Գևորգ Ղազարյանը: Հետագայում նրա թիմակիցներից աչքի ընկան Սարգիս Հովսեփյանը (35, 11 մ ), Կառլեն Մկրտչյանը (42), Ալբերտ Մկրտչյանը (60): «Միկայի» խաղացողներից գոլերի հեղինակներ դարձան Ուլիսես Մոնտենեգրոն (27, 11 մ) և Մինդաուգաս Գրիգալևիչուսը  (66):
Խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, «Լադա» մակնիշի ավտոմեքենա նվիրեց Հարություն Քեհյանին: Նա հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում, և հայ ֆուտբոլիստներից առաջինն է, ով արժանացել է «ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի» կոչման:

Կապանում կայացած տեղի «Գանձասար» և Երևանի «Ուլիս» թիմերի հանդիպումում նվազագույն առավելությամբ (1:0) հաղթեցին հյուրերը: Հաղթական գնդակը 44-րդ րոպեին տանտերերի դարպասը խփեց Վալերի Ալեքսանյանը:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply