Պակիստանում լույս է տեսել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի և Հեյդար Ալիևի ֆոնդի մասին գիրք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 10:16

Պակիստանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, “Diplomatic Insight” ամսագրի հիմնադիր և խմբագիր Ասիֆ Նուրայի ու Պակիստանում Ադրբեջանի դեսպանության օժանդակությամբ անգլերեն լեզվով լույս է տեսել “Ադրբեջան և Պակիստան. բարեկամության և համագործակցության 20 տարի” անվամբ գիրքը:

Ինչպես տեղեկացնում է “1news” կայքը`հղում կատարելով Մեհրիբան Ալիևայի կայքին, 104 էջանոց գրքի շապիկին պատկերված են Հեյդար Ալիևը և Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոն իրենց երկրների ֆոնի ներքո:

Գրքում ներկայացվում է Ադրբեջանի “հին, միջին” և ժամանակակից պատմությունը,  Հեյդար Ալիևի կյանքը և պատմությունը, նախագահ Իլհամ Ալիևի “հաջող” քաղաքականությունը, ինչպես նաև Մեհրիբան Ալիևայի և Հեյդար Ալիևի ֆոնդի (Ալիևան ֆոնդի ղեկավարն է) գործունեությունը:

 

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply