ԳԴՀ կրթության նախկին նախարարը դատի է տվել իրեն գիտական աստիճանից զրկած բուհը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 5:41

ԳԴՀ կրթության ու գիտական հետազոտությունների  նախկին նախարար Անետա Շավանը դատի է տվել Հայնրիխ Հայնեի անվան  համալսարանը, որը նրան մեղադրել էր գրագողության մեջ, ապա զրկել գիտական աստիճանից: 57-ամյա Շավանը, որը զրկվեց զբաղեցրած պաշտոնից այդ սկանդալի պատճառով, բուհի դեմ հայց է ներկայացրել դյուսելդորֆյան դատարան:

”Գրագողության դեպքերը բացահայտելու պրոցեդուրան սխալներով է կատարվել, իսկ համալսարանի որոշումն անհամաչափ է”,-հայտարարել է նրա փաստաբանը:

Եթե դատարանը բուհի կողմը պաշտպանի, ապա Շավանը, որը պաշտոնից հեռացել է փետրվարի 9-ին, կարող է բողոքարկել վճիռը սկզբում Մյունսթերում, ապա Լեյպցիգում: Ձևականորեն, մինչև դատարանի վերջնական վճռի հրապարակումը, Շավանի գիտական աստիճանը կպահպանվի:

Բուհի որոշումը հրապարակելուց  կարճ ժամանակ առաջ  Շավանն անուղղակիորեն խոստովանել էր, որ զուտ տեսականորեն ընդունում է որոշ սխալների առկայությունը` թեկնածուականը գրելիս: Նա նշել է, որ 1980-ին տեխնիկական միջոցների բացակայության պատճառով օգտագործված գրականության  ցանկը ստուգելու ու հղումները ճիշտ ձևակերպելու հնարավորություն չկար: Սակայն նա մի քանի անգամ նշել է, որ թեզի վրա աշխատելիս կանխամտածված խախտումներ երբեք չի արել:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply