Ոստիկանները ծառայողական շանը խնդրել են գրավոր ցուցմունք տալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 5:16

Որոշ օրենքներ այնքան անհեթեթ են լինում, որ պարզապես գլուխ պիտի կոտրես դրանք հասկանալու համար: Վերջերս, Բրիտանիայում ոստիկանները ծառայական շնից գրավոր հաշվետվություն են   պահանջել` հանցագործին բռնելու փաստի վերաբերյալ: Շան տիրոջ` սթափ մտքի  կոչելու բոլոր փորձերն ապարդյուն էին:

Կոնստեբլ “Դեղձը”(շան անունն է), որը վերջերս մասնակցել է հանցագործին հայտնաբերելու օպերացիային,  փոխանակ խրախուսանքի արժանանա,ստիպված  է զեկուցագիր ներկայացնել կատարած աշխատանքի վերաբերյալ: Տիրոջ ոչ մի  հորդոր, որ իր հովանավորյալը նախկինում երբեք գրել չի իմացել, գործին չօգնեց: Իշխանությունները կրկին ու կրկին դիմեցին խուզարկուի տիրոջը  բոլոր ձևականությունները պահպանելու խնդրանքով:

Այնժամ, հնարամիտ բրիտանացին որոշեց իր շան փոխարեն հաշվետվություն գրել: Երեխայի փնթի ձեռագրով նա ոստիկանական պաշտոնական ձևաթղթի վրա լրացրեց.” Ես հետապնդեցի նրան: Ես կծեցի նրան: Վատ մարդ: Նա համեղ է: Ապրես: Ապրես Դեղձիկ”: Իսկ ստորագրության համար  շան տերը նրա թաթը թաթախեց թանաքի մեջ ու զեկուցագիրը “կնքեց”;

Շուտով ձևաթղթի լուսանկարը հայտնվեց “ոստիկանական հումորի” Facebook-յան էջում, իսկ հետո, բնականաբար, տարածվեց ողջ ցանցում: Իշխանությունների արձագանքը դեռևս  անհայտ է, սակայն կոնստաբլ Մարկ Թիսսինգթոնը, որն առաջինն է  լուսանկարը տեղադրել համացանցում, շնորհավորել է  շանն անթերի ծառայության, հրամաններին ենթարկվելու ու կարգապահության համար:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply