Իր 16-ամյա տղայի ծննդյան երեկույթին մերկապարուհիներ հրավիրած մայրիկը ազատազրկման է դատապարտվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 1:26

Նյու Յորքցի մայրիկը իր 16-տարեկան տղայի ծննդյան օրը հրավիրել է մերկապարուհիների:
Ջուդի Վիժեն վարձել է երկու մերկապարուհիների բոուլինգի սրահի առանձնասենյակներից մեկում իր տղային և նրա հյուրերին, որոնց մեջ կային նաև 13 տարեկան երեխաներ, զվարճացնելու համար:
Երեկույթի նկարները այնուհետև հայտնվել են Facebook սոցիալական կայքում, որից հետո ոստիկանությունը ձերբակալել էր Վիժեին՝ երեխայի բարօրությունը վտանգելու մեղադրանքով: Նրան սպառնում է մեկ տարվա ազատազրկում:
Նյու Յորքում օրենքով ամուսնանալ թույլատրվում է 17 տարեկան հասակից, սակայն այն ծնողը կամ խնամակալը, ով այս հարցում 18 տարեկանից ցածր երեխայի նկատմամբ զգուշություն չի ցուցաբերում դատապարտվում է ազատազրկման:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply