Կինը Սիլիվիո Բեռլուսկոնիից ներողություն է պահանջել գործնական հավաքույթի ժամանակ իր հետ սեռական բնույթի կոպիտ կատակներ անելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 1:12

Իտալուհին պահանջել է, որ Սիլվիո Բեռլուսկոնին ներողություն հայտնի ընտրություններից մի քանի օր առաջ իր հետ սեքսուալ բնույթի կոպիտ կատակներ անելու համար:
Նախկին վարչապետը գործնական հավաքույթի ժամանակ կնոջից հարցրել էր, թե քանի անգամ է նա սեքսով զբաղվել և արդյոք ինքը կարող է նայել նրա հետույքին:
Բերլուսկոնին այս խոսքերը ասել էր բարձրաձայն ծիծաղող գործնական մարդկանց՝ կանանց և տղամարդկանց ներկայությամբ:
Էներգետիկ ընկերության աշխատակից 30-ամյա Անջելա Բրունոն իր գործընկերների և տնօրենների ներկայությամբ Բեռլուսկոնիին էր ներկայացնում իրենց ընկերության պայամանագիրը, երբ նախկին վարչապետը սկսեց անպատշաճ հարցեր ուղղել նրան:
Այս միջադեպի տեսագրությունը YouTube կայքում արդեն դիտվել է 950,000 անգամ, ինչպես նաև բազմաթիվ անգամ տարածվել է սոցիալական կայքերում:
Բրունոն իտալական հեռուստաընկերություններից մեկին հայտնել է, որ իր 13-ամյա աղջիկ օրեր շարունակ լացում էր այդ տեսանյութը դիտելուց հետո:
«Ես ցանկանում եմ, որ ներեղություն խնդրեն բոլոր իատալացի կանանցից, քանի որ նրանք չպետք է նման վիրավորանքների հանդիպեն աշխատավայրում կամ աշխատավայրից դուրս: Ներկայումս մենք ունենք մի Իտալիա, որը ես չեմ ցանկանում ունենալ և հուսով եմ՝ ոչ ոք չի ցանկանում» ասել է նա:
Անչափահաս մարմնավաճառի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար դատարանի առջև կանգնած 76-ամյա մեծահարուստը 2011թ-ի նոյմեբերին՝ եվրոգոտու ճգնաժամի տարիներին, լքեց վարչապետի իր պաշտոնը, սակայն այժմ ցանկանում է փետրվարի 24-25-ին կայանալիք քվեարկության ժամանակ հինգերորդ անգամ տեղ զբաղեցնել երկրի կառավարությունում:
Երկուշաբթի երեկոյան Բրունոն նաև հայտնել էր, որ ինքը փորձել է որքան հնարավոր է պահպանել խոսակցության պաշտոնական բնույթը և, հարգելով իր տնօրենների ներկայությունը, հրապարակայնորեն չի հանդիմանել Բեռլուսկոնիին:
Հարցազրույցի ժամանակ ամուսնացած, մեկ երեխայի մայր հանդիսացող կինը ներողություն է պահանջել իրեն վիրավորելու համար:
Երեքշաբթի օրը այնուամենայնիվ Բեռլուսկոնին ներողություն է խնդրել:

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply