Կանզաս քաղաքի ռեստորաններից մեկում գազի պայթյունից վիրավորվել է 15 մարդ, կա մեկ զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 0:37

Երեքշաբթի գիշերը Կանզաս քաղաքի ռեստորաններից մեկում գազի պայթյունից վիրավորվել է 15 մարդ, կա մեկ զոհ:
Մահացածի ինքնությունը դեռ չի բացահայտվել, իսկ երեք վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավագ հրշեջը ամեն դեպքում մտահոգություն է հայտնում, որ փլատակների տակ հնարավոր է, որ այլ մարդիկ ևս լինեն, որոնք չեն կարողացել դուրս գալ:
Ավելի քան 100 հրշեջներ ամբողջ գիշեր պայքարում էին խիտ ծխի և կրակի դեմ: Կանզաս քաղաքի կենտրոնական մարդաշատ առևտրային հատվածը երեկոյան ժամը 6-ին ամբողջովին դատարկ էր:
Այսօր առավոտյան քննիչները հետազոտել են դեպքի վայրում առաջացած քարերի կույտը պայթյունի պատճառները պարզելու համար:
Ականատեսների խոսքով՝ դեպքից ժամեր անց, երբ արդեն հրշեջները մարել էին կրակը, դեռևս գազի հոտ էր զգացվում:
Արդեն շուրջ 27 տարի գործող ռեստորանը իր Facebook-ի էջում մարդկանց կոչ էր արել իրենց աղոթքներում հիշատակել դեպքի ընթացքում տուժածներին՝ ավելացնելով, որ իրենք փորձում են ամեն ինչ անել համոզվելու համար, որ իրենց աշխատակիցները և հաճախորդները ներկայումս ապահով վիճակում են:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply