Ռոլս-Ռոյսի Phantom մոդելի տեսքից ոգեշնչված դիզայները փորձում է իր ստեղծած ադամանդակուռ կոշիկը վաճառել 3,500 ֆունտ ստեռլինգով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 21, 2013 0:08

Ռոլս-Ռոյսի Phantom մոդելի Ադամանդներով զարդարված կոշիկի ստեղծողը ներշնչվել է Ռոլս-Ռոյսի Phantom մոդելից: Ադամանդակուռ կոշիկը վաճառքի է հանվել 3,490 ֆունտ ստեռլինգով:
Չինացի դիզայներ Քրիս Լուն հայտնում է, որ քթի հատվածում շքեղ մեքենայի նման թևեր ունեցող ոսկեգույն կոշիկը իր արտաքինով նման է Ռոլս Ռոյսի ամենահայտնի մոդելին:
Ներկայումս Գուանդուն նահանգի Գուանչժու քաղաքում վաճառքի հանված փայլուն կոշիկը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաշատ ադամանդներով զարդարված ամենաբարձրակրունկ կոշիկ:
Վաճառքի կենտրոնը կոշիկը ցուցադրության է հանել 1,8 մետր բարձրությամբ պատվանդանի վրա, որպեսզի այցելուները հեշտորեն ուսումնասիրեն նրա բարդ դիզայնը:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply