Ավելի քան 30 միջազգային կազմակերպություն պահանջում է Ադրբեջանում դադարեցնել ազատությունների դեմ ճնշումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2013 23:58

Ավելի քան 30 միջազգային կազմակերպություն հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, հաղորդում է ադրբեջանական “Contact” թերթը:

Հայտարարության մեջ կազմակերպությունները կոչ են անում միջազգային հանրությանը պահանջել Ադրբեջանում ազատ արձակել այն ձերբակալվածներին, ովքեր օգտվել են խոսքի և հանրահավաքներ իրականացնելու իրենց իրավունքից:

Մասնավորապես նրանք նշում են, որ տարվա սկզբից ադրբեջանական ղեկավարությունը ճնշում է գործադրել ցուցարարների, լրագրողների և հասարակական ակտիվիստների դեմ`նրանց ձայնը լռեցնելու համար: Ձերբակալել են ավելի քան 70 խաղաղ ցուցարարների, ովքեր բողոքում էին Իսմայիլի քաղաքի կաշառակերության դեմ և մեկ այլ ցույց էին կազմակերպել Բաքվում:

Որոշ այլ ընդդիմադիրներ 13 օրով ձերբակալվել են, իսկ ավելի քան 20 ցուցարար վճարել է ընդհանուր առմամբ 3.000 մանաթ`չթույլատրված ցույցին մասնակցելու համար:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply