Ռուսաստանը մտահոգված է ամերիկացի լեզբուհի զույգերի կողմից որդեգրված տղայի ճակատագրով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 20, 2013 20:43
Չորեքշաբթի Ռուսաստանը մտավախություն է հայտնել ռուս որբ տղայի ճակատագրի վերաբերյալ, որին որդեգրել էր ամերիկացի մի լեզբուհի:
Արտաքին գործերի մինիստրության մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը ասել է, որ այդ պայմանները կարող են բացասաբար անդրադառնալ տղայի հոգեբանական առողջությանը:
Վերջին շաբաթվա ընթացքում Մոսկվան քննարկել է նաև ռուս որբերի վերաբերվող այլ գործ ևս. երկու օր առաջ Տեխասից մի զույգ սպանել էր երեքամյա Մաքսիմ Կուզմինին:
ՌԴ արտգործնախարարությունը մեղադրում է ռուս տղային որդեգրած ամերիկուհուն, որը չի բացահայտել իր լեզբուհի լինելը:
Դոլգովի խոսքերով՝ Մարսիա Անն Բրանդադտը, որը ամուսնացած էր և ապրում էր միևնույն սեռի Բեթ Չափմանի հետ, թաքցրել է այդ տեղեկությունը 2007թ Եգոր Շաթաբալովին որդեգրելու ժամանակ:
Երբ կանայք բաժանվեցին, նրանք սկսեցին վիճել Եգորի խնամակալության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը չի ճանաչում միասեռական ամուսնությունները:






Facebook
Tweet This
Email This Post
