Հռոմի Պապը կարող է փոխել կոնկլավի օրենքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2013 20:38

Բենեդիկտ 16-ը մինչև Պապի պաշտոնի լքելը կարող է փոփոխություններ կատարել իր նախորդող հովվապետ Ջոն Փոլի կողմից սահմանված օրենքների մեջ:
Փոփոխությունները կվերաբերվեն կոնկլավի սկզբնաժամկետին:
Ինչպես խոսնակ Ֆեդերիկո Լոմբառդինին է ասել՝ Բենեդիկտը փորձում է ՛՛ներդաշնակեցնել՛՛ իր նախորդողի կողմից ընդունված երկու փաստաթղթերը:
Դրանցից մեկը սահմանում է պապի պաշտոնի թափուր լինելու ժամանակաշրջանը, որը հայտնի է Sede Vacante անվամբ, իսկ երկրորդը՝ կոնկլավի վարման կարգը:
1996թ-ի առաքելական սահմանադրությունը նախատեսում է, որ կոնկլավը պետք է սկսի Պապի պաշտոնի թափուր դառնալուց 15-20 օր անց, ինչը նշանակում է, որ առաջիկա ընտրությունները չեն կարող տեղի ունենալ նախքան մարտի 15-ը:

Դիտվել է 1112 անգամ:
Print Friendly

Leave a Reply