Էրդողանը տարվա լավագույն քաղաքական գործիչ է ճանաչվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2013 20:33

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Ադրբեջանում անցկացված հարցման արդյունքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճանաչվել է տարվա լավագույն քաղաքական գործիչ: «Թյուրքական աշխարհի հանդեպ ունեցած արժանիքներ 2012» թեմայով հարցումը թյուրքալեզու երկրներում անցկացվել է թուրքական «Türkistan» թերթի և  «Համընդանուր արժեքներ» ոչ պետական կազմակերպության կողմից:

Հարցման շրջանակներում, որն անցկացվել է 2012 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2013-ի փետրվարի 17-ը և որին մասնակցել է 37 հազար 525 մարդ, ընտրվել են լավագույն գործիչները քաղաքականության, կրթության և մշակույթի բնագավառում: Այն հարցին, թե ով է թյուրքական աշխարհի լավագույն քաղաքական գործիչը, հարցվածների մեծամասնությունը Էրդողանին անունն է նշել: Նրան հետևում է Ղրղստանի նախկին նախագահ Ռոզա Օթունբաևան:

Թյուրքական մշակույթին ամենից շատ աջակցող անձը հարցման մասնակիցների կարծիքով Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է, որին հետևում է «Türksoy» կազմակերպությունը: Կրթության բնագավառում ականավոր գործիչ է ճանաչվել Թյուրքական աշխարհի հետազոտությունների հիմնադրամի նախկին նախագահ, հանգուցյալ պրոֆ. Թուրքան Յազգընը:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply