Պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2010 19:15

Մոսկվայի մետրոյի ՙԼուբյանկա՚ և ՙՊարկ կուլտուրի՚ կայարաններում մարտի 29-ի պայթյունների հետևանքով զոհվածերի թիվը հասել է 40-ի. ապրիլի 2-ին հիվանդանոցում մահացել է 51-ամյա, ազգությամբ ռուս, տղամարդ:
Ըստ ՌԴ-ի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների, ապրիլի 2-ի Մոսկվայի ժամանակով ժամը 14.45-ի դրությամբ 16 հիվանդանոցներում են դեռեւս 84 տուժածներ: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 12-ինը` ծանր, 29-ինը` միջին ծանրության, 41-ինը` բավարար:
Վերջին տվյալներով մեկով ավելացել է հայազգի վիրավորների թիվը. բացի 18-ամյա Հասմիկ Ժորայի Մարտիրոսյանից (թ. 36 հիվանդանոց) եւ 55-ամյա Աննա Հովհանննեսի Փորքաշյանից (թ. 64 իվանդանոց), որոնց մասին հայտնի էր պայթունից ժամեր անց, Մոսկվայի թ.36 հիվանդանոցում է նաեւ 53-ամյա Սերգեյ Ասքանազի Պողոսյանը:

Հիշեցնենք, որ պայթյունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 205-րդ`ՙԱհաբեկչություն՚ հոդվածով: Պայթյունները, ըստ նախնական վարկածի, իրականացրել են երկու մահապարտ կին ահաբեկիչներ, որոնց ինքնությունը պարզված է: Ըստ ռուսական աղբյուրների, նրանք Ռուսաստանի հատուկ ծառայությունների և իրավապահների կողմից վերջին շրջանում սպանված դաղստանցի գրոհայինների կանայք են: Հաղորդվում է նաեւ, որ պայթյունների գործով արդեն կան ձերբակալվածներ:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1626 անգամ:
Print Friendly

Leave a Reply