Արմեն Աշոտյանը հետաքրքիր միտք է հուշել Րաֆֆի Հովհաննիսյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 20, 2013 19:52
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր հուշում է արել Րաֆֆի Հովհաննիսյանին. «Քանի Հռոմի Պապի տեղն ազատ է, գուցե միանգամաից իրեն հռչակի նոր Հռոմի Պա՞պ…»:
Նշենք նաև, որ ավելի վաղ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին և գրել հետևյալը.
«Պատկերացնու՞մ եք, եթե հանկարծ ՀՀ Նախագահ իրոք ընտրվեր Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսօրվա իր “գարնանային սրացումների” հետևանք հանդիսացող կրակոտ հակասահմանադրական հռետորականությամբ Րաֆֆին ապացուցեց, որ իր 37 % ձայները պատահականություն են: Նման աստիճանի անլուրջ քաղաքական հրապարակախոսություն Հայաստանում քչերն են հնչեցրել:
Բարևարշավի և ընդդիմադիր էլելտորատի կոնսոլիդացված քվերակության դափնիները Րաֆֆիին նեղ են, քիչ են, բավարար չեն: Իշխանության ուզուրպացիայի և բռնազավթման կոչեր պարունակող ելույթները իրականում Րաֆֆուն օգուտ չեն տալու:
Արդեն ակնհայտ է, որ նա մի կողմից լավագույն դեպքում կարող է հավակնել Լևոն Տեր-Պետրոսյանի դժգույն և անորակ պատճենը լինելու անվանակարգին, մյուս կողմից ակնառու է, որ նա դառնում է խաղալիք չբավարարված ամբիցիաներով սակավաթիվ ժառանգականների և լևոնաբեկորների ձեռքերում:
Մինչ այսօր քաղաքական լուզերի համբավ ունեցող գործիչը (հիշենք կուսակցության ներսի խժդժությունները, ֆրակցիայի տապալումը, ներսի շարունակվող գզվռտոցը, Երևանի ընտրություններում խայտառակ ֆիասկոն, ընդամենը 3 խորհրդարանական մանդատները և այլն և այլն ) դառնում է բութ և խեղկատակ գործիք` ապացուցելով, որ հրաշքներ չեն լինում»:






Facebook
Tweet This
Email This Post
