Հայկո Ջեփքինը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 20, 2013 19:46
Ստամբուլահայ նշանավոր ռոք երգիչ Հայկո Ջեփքինի փաստաբանը պաշտոնական հայտարարություն է արել Ստամբուլի Բեյօղլու թաղամասում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այդ մասին է գրում թուրքական «Radikal»-ը:
«Իմ պաշտպանյալ Հայկո Ջեփքինի մասին 18.02.2013 թվականին և դրան հաջորդած օրերին հեռուստաալիքներով և մամուլում հրապարակված բոլոր լուրերը այն մասին, թե Ջեփքինը ծեծել ու վիրավորել է Գ. Դ. Ա անունով անձին, անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում: Հայկո Ջեփքինը սույն թվականի փետրվարի 17-ին Բեյօղլու թաղամասի հաստատություններից մեկում տեղի ունեցած երեկույթից հետո իր ընկերների հետ դուրս է եկել և այդ պահին նրան երկու տղամարդ է մոտեցել, որոնք սեղմելով իմ պաշտպանյալի ձեռքը՝ ցանկացել են զրուցել նրա հետ: Իմ պաշտպանյալն էլ, չկարողանալով մերժել նրանց, զրույցի է բռնվել: Այնուհետև վերոհիշյալ տղամարդկանցից մեկի ընկերուհին ալկոհոլի ազդեցության տակ՝ ոտքի վրա կանգնել չկարողանալու աստիճան հարբած վիճակում մոտեցել է իր ընկերոջը և սկսել է հայհոյել, նրան մեղադրելով հայ …-ի ձեռքը սեղմելու մեջ»,-ասված է փաստաբանի հայտարարության մեջ:
Փաստաբանը նաև նշել է, որ այս միջադեպից հետո կինը սկսել է սպառնալ Ջեփքինին և փորձել է շանտաժի միջացով գումար պոկել: Նա առաջարկել է իրեն 50 մլն թուրքական լիրա վճարել, այլապետ սպառնացել է բողոք ներկայացնել նրա դեմ, խայտառակ հրապարակումներ անել մամուլում, խափանել Ջեփքինի համերգները և նրա դեմ հանել հասարակական կազմակերպություններին:






Facebook
Tweet This
Email This Post
