«ՀՀ քաղաքացին 2013 թ. փետրվարի 18-ին իրականացրեց հեղափոխություն». Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2013 18:57

Ազատության  հրապարակում հավաքվածներն առանձնակի սիրով դիմավորեցին ԱԺ  պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին, ով  դիմելով  հավաքվածներին ասաց. «Նորից  փետրվարն է,  և  մենք  նորից  այստեղ ենք: Այս  հանրահավաքը  նշանակում է, որ Հայաստանի քաղաքացին  դեռ չի  կարողացել դե  յուրե  դառնալ  իր երկրի  տերը: ՀՀ-ի  քաղաքացու  հաղթարշավն անկասելի է: Մենք այստեղ ենք  մեր ցավն ու սերը  աշխարհին  ներկայացնելու  համար, ասելու՝ բռնատիրություն,  քո պարտությունն անկասելի է: ՀՀ  ժողովուրդն  ընտրեց իր  նախագահին, թեև ԿԸՀ-ի պաշտոնական  տվյալները  չեն արտահայտում  ժողովրդի  կամքն ու ցանկությունը: ՀՀ –ի  գործող  իշխանության  տրամաբանությամբ  իշխանությունը  պետք է  մնա,  իսկ ընդդիմությունը  նրա  համար է, որ օժանդակի  իշխանության  վերարտադրությանը: Սակայն  ՀՀ քաղաքացին 2013 թ. փետրվարի  18-ին 1988  ընտրատեղամասերում  իրականացրեց  հեղափոխություն, որը  պետք է  վերածել դե  յուրե հաղթանակի»:

Դիտվել է 1492 անգամ:
Print Friendly

Leave a Reply