«Մնալու ենք այստեղ մինչև հայ ժողովրդի լիակատար հաղթանակը». Րաֆֆի Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2013 18:51

Ազատության  հրապարակում  սկսվեց ՀՀ  նախագահի թեկնածու  Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած  հանրահավաքը: Խոսելով Արցախյան  ազատամարտի 25-ամյակի մասին` Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց սովորել սեփական  սխալների վրա: “Մենք  տոնելու ենք  իրական հաղթանակ: Հայրենակիցներ, ես  ևս ունեմ մեղքերը, որը  քավելու ենք մեր  զավակների  հանդեպ: Ով էլ  լինի՝  նախագահից  սկսած մինչ վարչապետ,  մարզպետ և ազգային  հերոս, ըստ  Սահհմանադրության,   ով  յուրացնում է  ժողովրդի ունեցվածքը,  նա  հանցագործ է: Նրանք  բոլորը  պետք է պատասխան  տան  ձեր առջև: Պատրա՞ստ եք  երկրարատև  պայքարի`  մինչև  հաղթանակ”, -ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի  կոչին  հանարահավաքի  մասնակիցները  պատասխանեցին ուրախության  բացականչություններով:

Այնուհետև նա կոչ արեց  Հայաստանի  բոլոր  կուսակցություններին միավորվել  մեկ  ընդհանուր դրոշի  տակ՝ասելով, որ սրանից  հետո  պետք է  լինի  մեկ ազգ,  մեկ  դրոշ:

Դիմելով հանրահավաքի  մասնակիցներին, նա խոսեց գործող  նախագահ Սերժ Սարգսյանին  առաջարկած  հանդիպման  մասին:

«Ես ասում եմ  ժպիտով, սիրով, որ այս  հրապարակը  բրոնյա է արված պարոն Սերժ Սարգսյանի  կողմից: Վաղն այստեղ  սպասելու ենք  նրան  մինչ ժամը 14:00-ն՝ կատարելու իշխանության փոխանցման  արարողությունը: Բանավեճը չստացվեց,  ցավում եմ, բայց  ակնկալում եմ, որ  վաղը  նա  գալու է այստեղ, հակառակ դեպքում  մենք  մնալու ենք այստեղ  մինչև հայ  ժողովրդի լիակատար  հաղթանակը,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply