ՊԵԿ-ի 160 աշխատակիցներ ստուգում են Սամվել Ալեքսանյանի ընկերությունները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 20, 2013 18:49

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետեկամուտներևի կոմիտեն ուսումնասիրություններ անցկացնում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» եւ «Լուսաստղ շուգր» ընկերություններում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ստուգվում է «Ալեքս Գրիգի» ողջ ցանցը, ու այդ գործընթացում ներգրավված է 160 աշխատակից:

Գ. Խաչատրյանը նշեց նաեւ, որ շաքարավազի ներմուծումից մաքսային մուտքերը նվազել են այն պատճառով, որ ներկայում ներկրվում է շաքարավազի կիսաֆաբրիկատ, իսկ նախկինում՝ պատրաստի շաքարավազ: Կիսաֆաբրիկատն ազատված է ավելացված արժեքի հարկից եւ մաքսատուրքից, ի տարբերություն պատրաստի շաքարավազից:

news.am

Դիտվել է 2303 անգամ:
Print Friendly

Leave a Reply