Երկրորդ անգամ Թուրքիայի խորհրդարան է ուղարկվել հայոց ցեղասպանությունը փաստող “Կապույտ գիրքը”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2013 18:23

Թուրքիայի մարդու իրավունքների միության ռասիզմի դեմ հանձնաժողովում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ հանձնաժողովի անդամ Ռագըփ Զարաքոլուն և Կոմիտասի ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանը խոսել են Հայոց ցեղասպանության մասին փաստող «Կապույտ գրքից», հաղորդում է թուրքական “Bianet” կայքը:

Ռագըփ Զարաքոլուն և Արա Սարաֆյանը  «Պատգամավորների կարդալու և հաղորդակցելու ազատությանը տեր կանգնենք» խորագրի ներքո արած հայտարարությունից հետո մասնակիցների հետ գնացել են Գալաթասարայի փոստատուն և «Կապույտ գրքի» օրինակներն ուղարկել Թուրքիայի խորհրդարանի նախագահին և խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներին։

2009թ.-ին ևս «Կապույտ գրքի» օրինակներն ուղարկվել էին խորհրդարան, սակայն որոշակի արգելքներ էին եղել, և գրքերը ետ էին ուղարկվել։

Հիշեցնքնենք, որ «Կապույտ գրքի» հեղինակներն են Ջեյմս Բրայսը և հայտնի պատմաբան Առնոլդ Թոյնբին: Այն իրենից ներկայացնում է 1916 թվականին Բրիտանական խորհրդարանում արված մի զեկույց, որը փաստում է Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության իրողությունը:

 

 

Դիտվել է 1463 անգամ:
Print Friendly

Leave a Reply